ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին կներկայացնի «Compass band» -ը` իր «Sweetie baby» երգով (տեսանյութ)

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին կներկայացնի «Compass band» -ը` իր «Sweetie baby» երգով (տեսանյութ)
03.10.2012 | 15:13

«Մանկական Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի շուրջ ծավալված կրքերը հանդարտվեցին, երբ պարզ դարձավ, որ ժյուրիի և SMS-քվեարկության` 50%-50% հարաբերակցության արդյունքում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին կներկայացնի «Compass band»-ը` իր «Sweety baby» երգով:
«Մանկական Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի դիտարկմամբ, օբյեկտիվ ընտրություն է կատարվել, խումբն իսկապես դուր է եկել թե՛ ժյուրիին, թե՛ հեռուստադիտողին. «Compass band»-ը կարող է հանգիստ ելույթ ունենալ Նիդեռլանդներում և չզիջել ոչ մեկին: Տղաները, ըստ նրա, հետաքրքիր ձևաչափով են ներկայանալու, և առաջատար դիրքեր զբաղեցնելու մեծ հնարավորություն ունեն, և քանի որ երգելու են աղջիկների մասին, բոլոր աղջիկները կքվեարկեն նրանց օգտին»:


Հ. Գ. - Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել՝ կեղծվել է մասնակիցների տարիքը, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու պատճառ դառնալ: Թե ինչ զարգացում կունենա այս սկանդալը՝ կներկայացնենք առաջիկայում:

Տեսանյութ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին կներկայացնի «Compass band» -ը` իր «Sweetie baby» երգով
Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ